Բանակը մեծ ծավալի ռազմական արտադրանք է գնել հայկական ընկերություններից․ դրանք անցել են փորձարկումներ․ Արմեն Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները վերջերս մասնակցել են Աբու Դաբիում անցկացված IDEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, ներկայացրել են հայկական ռազմական արտադրանք։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, ում հետ Factor TV զրուցել է հայկական ռազմարդյունաբերության մասին։

Պարո՛ն Խաչիկյան, նախ ցուցահանդեսին անդրադառնանք։ Հայկական ընկերություններն ի՞նչ էին ներկայացնում, ինչպիսի՞ հետաքրքրություն կար։

-Նախ, ի տարբերություն նախորդ տարիներից մեկի, երբ դժվարություններ էին առաջացել և մեղմ ասած, լավ չէինք ներկայացել այս ցուցահանդեսին, այս անգամ Հայաստանը բավական լավ էր ներկայացված։ 19-20 ընկերություններ էին, որոնք լայն սպեկտրի տարբեր տեսակի արտադրանքներ ունեին։ Ամենահետաքրքիրներից էին երկու ընկերություններ, որոնք ներկայացրել էին ԱԹՍ-ներ, որոնք շատ մեծ հետաքրքրություն առաջացրին։

Տարիներ առաջ, երբ Հայաստանում սկսեցին առանձնահատուկ ուշադրություն դարձնել ռազմարդյունաբերական ոլորտին, նշվում էր վտանգներից մեկը, որ պատերազմի ժամանակ չենք ունենա այս կամ այն տեսակի զենք, ինչը, տեսանք, եղավ։ Եվ այն ժամանակ սկզբունք դրվեց, որ հայկական ընկերությունները պետք է արտադրեն հայկական բանակի համար, եթե ստացվում է լավ, արտահանեն։ Հիմա այդ սկզբունքը գործո՞ւմ է։

-Կարող եմ նշել, և դա գաղտնի չէ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հայկական բանակը մեծ քանակի հայկական ընկերություններից համապատասխան արտադրանք է գնել, և դրանք անցել են զորային փորձարկումներ, որոնք, ըստ էության, արդարացրել են։ Եվ կարող եմ ասել, որ ժամանակն է, որ հայկական արտադրանքը վաճառվի նաև արտերկրում, ընդ որում՝ որոշ գործընթացներ արդեն կան։ Կա նաև որոշակի վաճառք։

Մեր զրույցին մարդիկ կարող են արձագանքել, որ տեսնում են պատերազմում պարտությունը, տեսնում են, որ հայկական զենք այնտեղ շատ չերևաց, չտեսանք մի բան, որ պատերազմի որևէ ուղղությունում որևէ խնդիր է լուծել։

-Ճիշտ է, չտեսանք և, ցավոք, լայնածավալ մասշտաբով չենք կարող տեսնել դեռ առաջիկա մի քանի տարվա ընթացքում։ Սա շատ պարզ պատասխան ունի, որ մեր ռազմարդյունաբերական ընկերություններից շատերը դեռևս հոսքագծի վրա սերիական, զանգվածային արտադրություն չեն կարողանում ապահովել։

Սովորական քաղաքացին, որ տեսնում է՝ «Բայրաքթար»-ը եկավ, հարվածեց, պետք է տեսնի նաև, որ հայկական անօդաչուն նույնպես հարվածեց կամ գնաց, հետախուզեց, եկավ։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում արտադրվող տեխնիկան հնարավոր լինի ամբողջությամբ ինտեգրել, հնարավորինս սինխրոնացնել համակարգի հետ, հնարավոր լինի արտադրել այնքան, որ զինված ուժերի պահանջը բավարարի, ոչ թե Սյունիքում մի տեսակի լինի, իսկ Տավուշում այդ տեսակի չլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան