Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կյոտարո Սոգաբեի նկատմամբ և դառնալով ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) արծաթե, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել։

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը:

Նրանք միմյանց հետ մրցել են 1/8 եզրափակչում, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը: Վերջինս, սակայն, հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին: