Լաչինի միջանցքը պետք է բացվի տեղաշարժի համար, իսկ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Բաքվին ու Երևանին երկխոսության և նոր հանդիպման հարցում․ Լուիս Բոնոն՝ Բաքվում

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն։

«Մի քանի շաբաթ առաջ ես ուղեկցում էի պետքարտուղար Բլինքենին Մյունխեն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպում է ունեցել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպումը կառուցողական էր, և այս կարծիքը կիսեցին հանդիպման բոլոր մասնակիցները։ Դրանից հետո պետքարտուղարն ինձ խնդրեց հնարավորինս շուտ այցելել տարածաշրջան՝ շարունակելու խաղաղ գործընթացը։ Դրա համար ես հիմա այստեղ եմ»,- ասել է Բոնոն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս միջնորդ, ոչ թե հաշտարար՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները խաղաղ գործընթացը պահպանելու համար, երբ Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հանդիպումներից և պայմանավորվածություններից հետո սադրանքներ և հրադադարի խախտումներ են լինում։

«Որպեսզի խաղաղության գործընթացը կայուն լինի, դա պետք է ցանկանան իրենք՝ կողմերը, այն պետք է բխի հենց կողմերից, և ոչ թե ԱՄՆ-ից կամ որևէ մեկից: Մեր խնդիրն է՝ ստիպել կողմերին խոսել միմյանց հետ, առաջարկներ ներկայացնել և փոխանակել դրանք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը։

Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ե՞րբ կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում՝ առաջարկելով այս հարցն ուղղել Եվրամիության ներկայացուցիչներին։

Խոսելով Մինսկի խմբի գործունեության ու այդ առթիվ ՌԴ-ի և Ադրբեջանի հայտարարությունների մասին՝ Բոնոն նշել է․ «Ես գիտեմ նախագահ Ալիևի կարծիքը Մինսկի խմբի մասին։ Իմ կարծիքն այն է, որ կողմերը պետք է միասին նստեն, և կապ չունի՝ դա Մինսկի խմբի կազմո՞ւմ է, թե՞ մեկ այլ տեղ։ Ցավոք, ներկայում Մինսկի խմբի անդամներից մեկը չի մասնակցում դրա աշխատանքներին»։

Խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից դրա փակման մասին՝ Բոնոն հիշեցրել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը Մյունխենում, որ միջանցքը պետք է բացվի։

«Մենք ընդունում ենք, որ կա անվտանգության հարց, սակայն հարկավոր է, որ անհրաժեշտ բոլոր ապրանքներն ու քաղաքացիական բեռները տեղաշարժվեն ու հասանելի լինեն Ղարաբաղի բնակչությանը։ Մեր նպատակն ու խնդիրն է՝ վերջ տալ ադրբեջանցիների և հայերի տառապանքներին, որպեսզի այդ ժողովուրդները կարողանան խաղաղ գոյակցել»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա նաև հայտնել է, որ վաղն արդեն այցելելու է Երևան։

«Իմ այցի նպատակը կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսելն է»,- ասել է Բոնոն։

Հավելենք, որ Լուիս Բոնոն այսօր ավելի վաղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան