Քննարկվել է ՀՀ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափը
Հասարակություն
06.03.2023 | 14:08Ս.թ. մարտի 3-ին ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ․ տեղեկացնում ենք ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարություն—քաղհասարակություն համագործակցության ձևաչափը:
Հանդիպման սկզբին Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մշտադիտարկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և Պլատֆորմի հետագա անելիքները:
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Պլատֆորմի անդամների կողմից առաջնահերթ դիտարկվող թեմատիկ ոլորտների շուրջ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցությունը Պլատֆորմի և կառավարության համար առաջնահերթ թեմատիկ ոլորտներով կազմակերպելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։