Ռուսական աղբյուների պնդմամբ՝ հացահատիկային գործարքի երկարաձգման բանակցությունները մտել են փակուղի

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հացահատիկային գործարքի  երկրաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի, որոշ հարցեր չի հաջողվում կարգավորել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից բանակցային գործընթացը կանգ չի առել, տարբեր նախաձեռնություններ ու տարբերակներ են առաջարկվում, բայց փակուղի է ստեղծվել, երբ պարզ չէ՝ նախաձեռնությունը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ, ստացվելո՞ւ են անվտանգության երաշխիքներ ռուսական գյուղմթերքի ու ամոնիակի համաշխարհային շուկաներ դուրսբերման համար։ Անհրաժեշտ է կարճ ժամկետում կարգավորել այդ ամենը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Միաժամանակ, նա չի բացառել, որ բարձր մակարդակի շփումները կարող են նպաստել բանակցությունների առաջընթացին։ Ըստ նրա՝ նման քննարկումներ սպասվում են, անհրաժեշտ է պատրաստել կոնկրետ առաջարկներ։

Նշենք, որ հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։

Հավելենք, որ 2022 թվականի հունիսի 22-ին հացահատիկային գործարքը կնքվել էր Ստամբուլում ՄԱԿ-ի, Ուկրաինայի, ՌԴ-ի ու Թուրքիայի միջև, որը ենթադրում է սևծովյան նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի արտահանումը։

Էմմա Չոբանյան