Պուտինի ուղերձին լապշան ականջներից կախ հետևած պատգամավորին կդատեն

Լուրեր

17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
Բոլորը

ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Սամարայի շրջանային Դումայի պատգամավոր Միխայիլ Աբդալկինի նկատմամբ, որը համացանցում տեսանյութ էր տեղադրել, որտեղ լապշան ականջներից կախ դիտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին, վարչական արձանագրություն է կազմվել բանակը վարկաբեկելու հոդվածով։ Գործով նյութերը դատարանը ստացել է մարտի 2-ին, դատական նիստը կկայանա մարտի 7-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մարտի 2-ին Միխայիլ Աբդալկինը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ գործը բացվել է «հենց տեսանյութի համար»։

«Մենք պայքարելու ենք, ապացուցելու ենք մեր անմեղությունը»,- հավելել է նա։

Պատգամավորն ինքն է տեսանյութը հրապարակել սոցցանցերի իր անձնական էջերում՝ նշելով, որ Պուտինի ուղերձը դիտել է շրջանային Դումայում Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարության խնդրանքով։

«Ես լիովին աջակցում եմ, լիովին համաձայն եմ, հիանալի ելույթ էր: Վերջին 23 տարվա ընթացքում ես նման բան չէի լսել: Հաճելիորեն զարմացած եմ»,- մեկնաբանել է Աբդալկինը տեսանյութը:

Ավելի վաղ Սամարայի շրջանային Դուման Միխայիլ Աբդալկինի նկատմամբ «հրապարակային պարսավանք» էր հրապարակել։ Պատգամավորներն առաջարկել են նրան հեռացնել կուսակցությունից, ինչպես նաև խնդրել են իրավապահ մարմիններին ու դատախազությանը իրավական գնահատական տալ նրա արարքին։ Մարտի 1-ին Աբդալկինը հրավիրվել է ոստիկանություն։

Տաթև Ֆռանգյան