Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող են օգտագործվել որպես «տարանցիկ կետեր»՝ արգելված ապրանքները ՌԴ վերաուղղորդման համար․ ԱՄՆ վարչակազմ

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը կոչ է արել ամերիկյան բիզնեսին կիրառել պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ Արդարադատության, Առևտրի նախարարություններն ու գանձապետարանը նախազգուշացնում են, որ պատժամիջոցներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման կամ այլ հարկադիր գործողությունների։

Փաստաթղթում ասվում է, որ մասնավոր ընկերությունները պետք է իմանան տարբեր մարտավարությունների մասին, որոնք կարող են օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար, ինչպիսիք են կեղծ ընկերությունների և կեղծանունների օգտագործումը կամ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների գաղտնի առաքումը:

Նշվում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը կարող են օգտագործվել որպես «տարանցիկ կետեր»՝ արգելված ապրանքների ապօրինի վերաուղղարդման համար դեպի Ռուսաստան կամ Բելառուս։

«Բոլոր տեսակի ընկերությունները պետք է գործեն պատասխանատու՝ ներդնելով պատժամիջոցների խստագույն կիրառման վերահսկողություն»,- ասվում է փաստաթղթում։

Էմմա Չոբանյան