Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը գերազանցում է Էրդողանի կոալիցիային․ նոր սոցհարցում

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Թուրքիայի 45 նահանգներում անցկացված հարցումը, որին մասնակցել է շուրջ 5,000 մարդ, ցույց է տվել, որ ընտրողների աջակցությունն ընդդիմադիր կուսակցությունների Ազգային դաշինքին շատ ավելի մեծ է, քան իշխանական Ժողովրդական դաշինքին («Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններ) գրում է Gercek News-ը։

ORC-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ընտրողների աջակցությունը նվազել է 30%-ից: Հարցումը, որն անցկացվել է 4,720 հարցվածների հետ 45 նահանգներում, ցույց է տվել երկրաշարժի ազդեցությունն ընտրողների դիրքորոշման վրա:

Երբ մասնակիցներին հարցրել են՝ «Ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք, եթե այս կիրակի համապետական ընտրություններ լինեին», ԱԶԿ-ին աջակցության մասին հայտնել են 29,1%-ից պակաս հարցվածներ։

Բացի այդ՝ հարցումը ներառել է նաև դաշինքների հետ կապված հարց։ Ազգային դաշինքին աջակցությունը հասել է 48,6 տոկոսի, իսկ Ժողովրդական դաշինքինը կազմել է 34,5 տոկոս։

Հարցման համաձայն՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) կստանա ձայների 23,5 տոկոսը, «Լավ» կուսակցությունը՝ 19,5  տոկոսը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ 8,1 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը (MHP)՝ 5,4 տոկոսը։

Էմմա Չոբանյան