Հայաստանի օգնությունը Թուրքիային և «Թուրքը թուրքից բացի ընկեր չունի» ասացվածքը․ անդրադարձ

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

«Թուրքը թուրքից բացի ընկեր չունի» ասացվածքը կրկնվում է նույնիսկ այն դեպքում, երբ ավելի քան 80 երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի գոտի։ Այս հռետորաբանությունը թշնամանք է սերմանում ժողովուրդների միջև: Այս առումով ինչպե՞ս է մեկնաբանվում Հայաստանի կողմից ուղարկված օգնությունը։ Gercek News-ում հրապարակման մեջ հարցագրում է անում Հովհաննես Քըլըչդաղը։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանն այն երկրների թվում էր, որը փրկարարական խմբեր և օգնություն ուղարկեց։ Անշուշտ, Հայաստանի գործողությունները եղել են ճիշտ, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ այս օգնությունը Հայաստանի համար լրացուցիչ և բարդ հոգեբանական հարթություն ունի, որը հաղթահարելը հեշտ չէ։

«Ասել է թե՝ օգնություն ուղարկելիս Հայաստանն օգնեց մի երկրի, որը զգալի դեր խաղաց ընդամենը երկուսուկես տարի առաջ պատերազմում իր պարտության մեջ, որի ընթացքում Հայաստանն ավելի քան 5000 զոհ ունեցավ։ Պարտված կողմի համար բավականին դժվար է հաղթահարել զայրույթի ու վրեժի զգացումներով ստեղծված պատնեշը և օգնության ձեռք մեկնել հաղթողին։ Հայաստանում ամեն մարդ չէ, որ հավանություն է տալիս այդ օգնությանը։ Չնայած այս ամենին՝ օգնություն ուղարկելը կարևոր ժեստ էր»,- ասվում է հրապարակման մեջ։

Մյուս կողմից, ըստ հրապարակման, որոշ գործիչներ ու լրատվականներ, հատկապես՝ նրանք, որոնք Ադրբեջանից են, փորձում են խաթարել ձևավորվող համերաշխության մթնոլորտը և հայերի դրական իմիջը Թուրքիայում: Նրանց տեսանկյունից՝ դրդապատճառներն ակնհայտ են. ադրբեջանցիների համար դժվար կլինի Թուրքիային համահունչ պահել իրենց քաղաքականության հետ, եթե երկրում նվազի հայերի նկատմամբ ատելությունը:

«Մեկ ուրիշը, օրինակ՝ նախկին թուրք ծովակալը, զգուշացրել է, որ փրկարարական աշխատանքների եկող «հարևանները» կարող են զբաղվել լրտեսական գործունեությամբ։ Հետաքրքիր է՝ ո՞ր գաղտնիքը նրանք հույս կունենային գտնել սովորական տների փլատակների տակ: Այս հարցերը մի կողմ դնելով՝ նման պնդումների նպատակն է՝ խոչընդոտել թուրքերի շրջանում հարևան ժողովուրդների նկատմամբ աճող համակրանքն ու զգացմունքային մերձեցումը, քանի որ եթե Թուրքիայում թշնամանքը թուլանա հարևան ժողովուրդների դեմ, այս տեսակ մարդիկ չեն կարողանա վաճառել իրենց «ապրանքը»։ Նման մարդկանց գոյությունն ու բարեկեցությունը կախված են անտագոնիստական միջավայրի պահպանումից: Որպես այդպիսին, երբ մոտենում է թշնամության կրակը մարելու ժամանակը, նրանք բորբոքում են կրակը»,- գրում է Հովհաննես Քըլըչդաղը՝ նշելով, որ կան նրանք, որոնք անգամ նման համերաշխության պայմաններում կրկնում են՝ «Թուրքը թուրքից բացի ընկեր չունի» ասացվածքը:

«Եթե նույնիսկ տասնյակ այլ երկրներից և հազարավոր անհատներից եկող օգնությունը բավարար ապացույց չէ, ե՞րբ և ո՞ր դեպքում այդ մարդիկ կխոստովանեն՝ ո՞րն է «թուրքի ընկեր» արտահայտության սահմանումը կամ իմաստը: Թվում է, թե պետք է պաշտպանել թուրքական պետության ինքնիշխանության բոլոր քաղաքական հայտարարություններն ու պահանջները՝ «թուրքի բարեկամ» որակվելու համար։ Միայն այդ դեպքում կարելի է «թուրքի բարեկամ» համարվել»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ այս ամենից այն կողմ՝ մնացած աշխարհի և մարդկության գնահատումը «բարեկամների կամ թշնամիների» միջոցով ինքնին սխալ է:

«Հետևաբար՝ ճիշտ չէ Հայաստանի օգնության հարցը գնահատել ըստ բարեկամության կամ թշնամանքի։ Անշուշտ, Հայաստանում յուրաքանչյուր անհատ թուրքերի բարեկամ չի դարձել Հայաստանի կողմից Թուրքիային օգնություն ցույց տալուց հետո, ինչպես որ Թուրքիայում յուրաքանչյուր անհատ չի դարձել հայերի բարեկամը Թուրքիայի կողմից այդ օգնությունը ստանալուց ի վեր։ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք օգտագործում են ռասիստական արտահայտություններ՝ ուղղված թուրքերին, ինչպես որ Թուրքիայում կան մարդիկ, որոնք մերժում են Հայաստանից օգնությունը ռասիստական դրդապատճառներով։ Այս ամենի մեջ էականը մեր ընտրությունն է, թե ում ենք աջակցելու։ Աջակցենք նրանց, որոնք ատելության բոցե՞ր են բորբոքում, թե՞ նրանց, որոնք բարեխիղճ քայլեր են ձեռնարկում՝ ցույց տալու, որ կռվից բացի՝ այլ հարաբերություններ ևս հնարավոր են»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան