Ամփոփվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:

Ըստ այդմ՝ առաջին փուլի համար հայտագրվել է 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ:

Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 2949 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 2884-ը: Միջին միավորը եղել է 10.46:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել է 1968-ը: Միջին միավորը եղել է 10.84:

«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 887 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 886-ը: Միջին միավորը եղել է 13.11:

«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 738 դիմորդ, քննությանը մասնակցել է 718-ը: Միջին միավորը եղել է 10.06:

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 581 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 557 դիմորդ: Միջին միավորը եղել է 13.99:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 558 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 543-ը: Միջին միավորը եղել է 11.06:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 14.06:

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 130 դիմորդ, քննությանը մասնակցել է 129-ը: Միջին միավորը եղել է 9.72:

«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 3138 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 3080-ը: Միջին միավորը եղել է 12.87:

«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 27 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 26-ը: Միջին միավորը եղել է 12.13:

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 16 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 16-ը: Միջին միավորը եղել է 14.89:

«Իտալերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 19.25:

«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: