Պարեկային ծառայությունը «տորպեդահարման» է ենթարկվում. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Ներքին գործերի նախարարությունը հանձնվեց բարեփոխումների հակառակորդների հայեցողությանը։ Խոսքը ոչ միայն նախկին ոստիկանապետի, այլ իր տեղակալների ամբողջ կազմի մասին է»,- «Ոստիկանության բարեփոխումներ. համակարգը դիմադրում է. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Որպես ցուցիչ՝ Սաքունցը  հիշեցրեց, որ պարեկային ծառայության համար դիմող ոստիկանների 53 տոկոսը չի հաղթահարել շեմը և շարունակում է ծառայությունը ոստիկանությունում։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ հենց նույն նախկին ոստիկանապետը և իր տեղակալները որևէ ցանկություն չունեն հաշվի նստել այդ՝ այսպես կոչված բարեփոխումներին ուղղված կամ նոր տեսակի պարեկային ծառայության ներդրման հետ կապված մեխանիզմների արդյունքների հետ։ Եթե լիներ այդ ձգտումը, հենց այդ քննության արդյունքների վրա իրենք կհենվեին, և շեմը չհաղթահարած այդ մարդկանցից ազատվելու քայլեր կգործադրեին։
Պատճառաբանությունը, թե մարդկային ռեսուրսներ չկան, Արթուր Սաքունցն անհեթեթ համարեց՝ նշելով՝ թող զուգահեռաբար կրթական բարեփոխումներ անեին, կադրեր պատրաստեին։

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հատվածային բարեփոխումները երբեք արդյունավետ չեն եղել։
«Հերթական անգամ գործ ունենք մի սպառնալիքի հետ, որ նոր կառույցը՝ հանձին պարեկային ծառայության, որի համար մեծ ջանքեր հստակեցվեցին, հանձված է չբարեփոխված առյուծի բաժին հանդիսացող կառույցի հայեցողությանը։ Պարեկային ծառայությունը «տորպեդահարման» է ենթարկվում․․․

Սրա թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է, անձամբ վարչապետը, որովհետև արդեն բոլորին է հայտնի, որ Վահե Ղազարյանը՝ որպես իր մտերիմ մարդ է նշանակվել։ Էլի մտերիմը թող լինի, որովհետև քաղաքական թիմի խնդիր կա, բայց չի կարող քաղաքական թիմում ընդունված համարվել մարդ, որը չի համապատասխանում քո հայտարարած բարեփոխումների օրակարգին, ավելին, այն տորպեդահարում, խոչընդոտում է»,- նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։