Պուտինի նստավայրի մոտ Ալինա Կաբաևայի և նրա երեխաների համար հսկայական տուն են կառուցել․ «Պրոյեկտ»-ի հետաքննությունը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

National Media Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևան (ենթադրաբար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք երեխաների մայրը) ունի մոտ 120 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք։ Դրանց թվում է Վալդայում նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի տարածքում փայտե տունը։ Այս մասին ասվում է «Պրոյեկտ» հրատարակչության հետաքննության մեջ, որը վկայակոչում է Meduza-ն։

Կաբաևայի տունը կառուցվել է Պուտինի նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Այնտեղ ժամանակ են անցկացնում մարմնամարզոուհու երեխաները։

1200 քառակուսի մետր մակերեսով տունը, ըստ արբանյակային պատկերների, սկսել են կառուցել 2020 թվականին։ Շինարարությունն ավարտվել է երկու տարի անց։ Բնակավայրի դասավորությանը ծանոթ աղբյուրը «Պրոյեկտին» հայտնել է, որ այն կառուցվել է «հատուկ Կաբաևայի համար»: 2021 թվականին ջրանցքի ափին գտնվող տան կողքին կառուցվել է փոքրիկ նավամատույց, որտեղից կարելի է նավակով գնալ դասական ոճի այգի, որը զբաղեցնում է 28 հեկտար տարածք։

Կաբաևայի տունը գտնվում է գործարար Յուրի Կովալչուկին պատկանող հողատարածքում՝ Վլադիմիր Պուտինի համար 2000-ականների սկզբին կառուցված տնից 800 մետր հեռավորության վրա, գրում է «Պրոյեկտը»։ Կովալչուկի հողատարածքների կողքին է գտնվում նախագահի պաշտոնական նստավայրը՝ «Ուժինը»։

«Պրոյեկտը» պնդում է, որ Կաբաևայի նրա երեխաներն անընդհատ ժամանակ են անցկացնում այդ տանը։ Հրատարակությունը գրում է, որ նախկին մարմնամարզուհին ունի հինգ օգնական (որոնցից երկուսը նրա զարմիկներն են), որոնք պարբերաբար Մոսկվայից մեկնում են Օկուլովկա և Ուգլովկա կայարաններ (նստավայրին մոտակա երկաթուղային կանգառները), այդ թվում՝ «խնամելու նախկին մարմնամարզուհու երեխաներին»։ Որպես անուղղակի ապացույց, որ երեխաները բնակվում են այս տանը, «Պրոյեկտը» ներկայացնում է մեծ մանկական խաղահրապարակը, որը կառուցվել է այնտեղ 2016-ից 2020 թվականներին:

Հավանաբար, Կաբաևան և նրա երեխաները, ինչպես ինքը՝ Պուտինը, բնակավայր մեկնելիս օգտվում են հատուկ երկաթուղային գծից և պահպանվող կայարանից։ Ըստ «Պրոյեկտի»՝ այն կառուցվել է 2019 թվականին։ Կայարանը ուղղաթիռի հարթակ ունի. տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղից Պուտինն ուղղաթիռով մեկնում է իր նստավայր։

«Պրոյեկտը» գրում է, որ նմանատիպ գաղտնի կայաններ են կառուցվել Պուտինի նստավայրերի մոտ՝ Սոչիում և Նովո-Օգարյովոյում, նախագահը տեղաշարժվում է հատուկ զրահապատ գնացքով։ Մոսկվայում հատուկ գնացքը մեկնում է փակ կայարանից, որը գտնվում է Մոսկվա-Կալանչևսկայա կայարանում։ Այն սպասարկում են Ռուսական երկաթուղիների երկու հատուկ բրիգադներ։

Ընդհանուր առմամբ, «Պրոյեկտը» հաշվարկել է ավելի քան 20 անշարժ գույք Մոսկվայում, Սոչիում և Վալդայում, որոնց փաստացի սեփականատերն Ալինա Կաբաևան է։ Նրանց մեծ մասը գրանցված է նրա ընտանիքի անդամների կամ Պուտինի հետ մտերիմ գործարարների անուններով։