Երբ ասում եմ Մարտի 1-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ քայլերի ինչ հերթականություն է եղել․ Փաշինյանը՝ Factor TV -ի հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
Բոլորը

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանը, որի հեղինակը 2008-ի դեպքերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, տեղադրվեց Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում:

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով»,- այս մասին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ասեմ՝ այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։
Ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, այդ տարածքից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով։

Փաշինյանն ընդգծեց, որ իր դիրքորոշումն այն է, որ պետք է հասնել Մարտի 1-ի հանցագործության լիարժեք և ամբողջական բացահայտմանը․ դա օրակարգից դուրս չի եկել։

«Երբ ասում եմ Մարտի 1-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ քայլերի ինչ հերթականություն է եղել,- ասաց վարչապետը։ -Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները, թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»։

Շողիկ Գալստյան

Մանրամասները՝ տեսանյութում։