Թուրքական Կարմիր մահիկը` նոր սկանդալի կենտրոնում․ այն վաճառել է նվիրաբերված ապրանքները

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Լրագրող Մուրադ Աղըրելը նոր աղմկահարույց բացահայտում է արել այն մասին, որ թուրքական Կարմիր մահիկը, որի գործունեությունը հարցականի տակ է դրվել երկրաշարժի երրորդ օրը վրաններ վաճառելու համար, վաճառել է նաև նվիրատվությունների միջոցով ստացած օգտագործված ապրանքները, գրում է Duvar-ը։

Կարմիր մահիկը 2019 թվականին վաճառել է մեկ միլիոն օգտագործված ապրանք, իսկ 2020 թվականին՝ 759,000 ապրանք՝ ըստ կազմակերպության տարեկան հաշվետվությունների։ Այն քաղաքներում ունի հատուկ արկղեր՝ օգտագործված հագուստի, խաղալիքների և այլ ապրանքների տեսքով նվիրատվություններ հավաքելու համար՝ դրանք որպես օգնություն բաժանելու նպատակով։

Ավելի վաղ բացահայտվել էր, որ Կարմիր մահիկը 46 միլիոն լիրայով վրաններ է վաճառել սոցիալական աջակցության AHBAP կազմակերպությանը՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելյան տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերի երրորդ օրը:

AHBAP-ի հիմնադիր, հայտնի երգիչ Հալուք Լևենթն ասել է նաև, որ կառույցը վաճառել է ոչ միայն վրաններ, այլև սնունդ՝ երկրաշարժից տուժածներին բաժանելու համար։

Թուրքական Կարմիր մահիկի տնօրեն Քերեմ Քընըքը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած հանրության շրջանում առաջացած դժգոհություններին ու բողոքի ցույցերին։

Էմմա Չոբանյան