Պատանի հայ մարզիկները Կուզբասում մասնակցում են «Ասիայի երեխաներ» ձմեռային 2-րդ մարզական խաղերին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանի երկու ներկայացուցիչ փետրվարի 23-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, մասնակցում է «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մինչև 16 տարեկան պատանիների համար նախատեսված մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է:

Պաշտոնական հատվածին հաջորդել են խաղերի մասնակից 13 երկրի անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են պատանի դահուկորդ Էդգար Բեգլարյանը և լեռնադահուկորդ Դավիթ Ներսիսյանը: Նրանց ուղեկցում են մարզիչներ Հովհաննես Սարգսյանն ու Ռոբերտ Մաղաքյանը:

Այնուհետև, «Կուզբաս» սառցե պալատում հավաքված ավելի քան 5 հազար հանդիսականները հետևել են «Թռիչք դեպի հաղթանակ» սառցե շոուին՝ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի, պատանի գեղասահորդ Ալեքսանդր Պլյուշչենկոյի և Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ալեքսանդրա Տրուսովայի մասնակցությամբ:

Այսօր՝ փետրվարի 28-ին, Հայաստանի ներկայացուցիչները սկսել են մրցելույթները: Լեռնադահուկորդ Էդգար Բեգլարյանը, հանդես գալով հսկա ոլորավայրէջք մրցաձևում, ուժեղագույնների ենթախմբի 46 մասնակիցների թվում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը: Դավիթ Ներսիսյանը դահուկավազք մրցաձևում 67 մասնակցի հետ պայքարում զբաղեցրել է 59-րդ տեղը, իսկ վաղը՝ մարտի 1-ին, հանդես է գալու սպրինտ ձևում: Հայ մարզիկները, որոնք առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, մարտի 2-ին թիմային մրցման կմասնակցեն: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին:

«Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերի շրջանակում անցկացվել է նաև «Ճանապարհ դեպի Օլիմպ» կրթական ծրագիրը, որն ուղղված է օլիմպիական սկզբունքների տարածմանը, «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերի պատմությանը, ազնիվ սպորտի խթանմանը և երիտասարդ մարզիկների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ծրագրի իրականացման համար դասախոսներ են ներգրավվել «Ասիայի երեխաների» միջազգային կոմիտեից, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից, Ռուսաստանի ազգային հակադոպինգային գործակալությունից (RUSADA) և Ռուսաստանի սպորտային հոգեբանների ասոցիացիայից:

2023 թվականի «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին 13 երկրի շուրջ հազար մարզիկ է մասնակցում, որոնք մրցում են 10 մարզաձևում, այդ թվում՝ դահուկավազք, արագ սահք, հոկեյ, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, գեղասահք և այլն: Մրցումների ընթացքում մեդալների 57 հավաքածու է խաղարկվում: