Պետերբուրգի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը «չբացահայտված օբյեկտի» պատճառով փակվելուց հետո

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը երեքշաբթի առավոտյան ավելի քան մեկ ժամ չվերթներ չի ընդունել և չի ուղարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ «Պուլկովո»-ի չվերթները հետաձգվել են մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ը, սակայն օդանավակայանն ու դրա ծառայություններն աշխատել են բնականոն հունով: Հետաձգման պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել։

Թռիչքների հետագծման Flightradar ծառայությունը նույնպես առավոտյան ցույց է տվել, որ Սանկտ Պետերբուրգի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ չկան։

Պետերբուրգյան Fontanka հրատարակությունը գրում է, որ ՌԴ ՊՆ-ն սեփական տեղեկատվական ուղիներով «Պուլկովո» ծառայությանը տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգից 160–200 կմ հեռավորության վրա օդային տարածքում անհայտ օբյեկտ է հայտնաբերվել։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 12:00-ին ռուսական լրատվական գործակալությունները հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգի օդային տարածքում թռիչքների սահմանափակումը չեղարկվել է։

Անցած գիշեր Ռուսաստանի մի քանի շրջաններ նույնպես ահազանգեր են ստացել անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։

Տաթև Ֆռանգյան