Լավրովն ու Բայրամովը դժգոհություն են հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման առնչությամբ

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Բաքվում անցկացված համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը չեն շրջանցել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության թեման՝ իրենց դժգոհությունները հայտնելով այդ կապակցությամբ։

«Տեսնում ենք, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այդ թվում՝ լեգիմիտության առումով կասկածելի իր առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում։ Այն բազմաթիվ հարցեր է առաջացնում գործառույթի, մանդատի, ժամկետի առումով։ Սակայն սա կողմերի սուվերեն ընտրություն է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ադրբեջանցի պաշտոնյան իր հերթին նշել է, որ, իբր, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանն ապակառուցողական վարք է դրսևորում։

«Մենք տեսնում ենք, որ առաքելության մեկնարկից հետո Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով դարձել է ավելի ապակառուցողական»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ առաքելության ստեղծումը, իբր, տեղի է ունեցել  գործընթացների ու պայմանավորվածությունների խախտմամբ, որոնք ձեռք էին բերվել նախորդ տարի հոկտեմբերին։ Բայրամովը հավելել է նաև, որ Բաքուն ուշադրությամբ հետևելու է ԵՄ առաքելության գործունեությանը։

Էմմա Չոբանյան