ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Մեխիասին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Փետրվարի 28-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը զարգացնելու համար։

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացումը:

Հայկական կողմը մեծապես ողջունել է փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այն վերահաստատում է Մեքսիկայի՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանի և ջատագովի համբավը։

Մնացական Սաֆարյանը մեքսիկացի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: