Ալիևը Լավրովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային կլինի Հայաստանի հետ կարգավորման բանակցություններում

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

«Ձեր այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի առաջին տարեդարձի հետ, որը շատ կարևոր և նշանակալից քայլ էր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Այն, ըստ էության, արտացոլում է մեր հարաբերությունների ոգին ու բնույթը, մեր հարաբերությունների կուտակված դրական ռեսուրսը, ինչպես նաև որոշում է առաջիկա տարիների փոխգործակցության ուղիները»,-ասել է Ալիևը։

Նա  նաև  հույս  է հայտնել, որ  2023 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում բեկում կլինի։

«Իհարկե, այսօր կխոսենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։ Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Ձեզ այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր ընկեր, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում»,-ասել է Ալիևը՝ նշելով,որ նախորդ տարի ձեռնարկվել են կարևոր ջանքեր այդ ուղղությամբ։

«Այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, փաստաթղթեր են ընդունվել, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով, այն հիմքն է, որը կարող է օգտագործվել խաղաղության պայմանագրի կնքման համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, թե «ադրբեջանական կողմը դրական ու կառուցողական է տրամադրված հայկական կողմի  հետ, ռուսական կողմի հետ էլ, որպես ընկերոջ ու հարևանի, որ արագ շրջվի  թշնամանքի այս էջը և խաղաղությունը վերադարձվի Հարավային Կովկաս»։

Էմմա Չոբանյան