Վրաստանից մոտ 29 հազար հայց է ներկայացվել ԵՄ և Շենգենյան գոտու երկրներում ապաստանելու համար

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

ԵՄ-ի և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու դիմումների թիվը 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնապատկվել է և հասել 28 հազար 797-ի։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ Վրաստանն ընդգրկված է այն երկրների առաջին տասնյակում, որտեղից ամենաշատն են ԵՄ-ից ապաստան խնդրում։ 2022 թվականին Վրաստանից ավելի շատ մարդ է ապաստան խնդրել ԵՄ-ում, քան պատերազմից տուժած Ուկրաինայից (28 հազար 318 դիմում):

Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը` ըստ տարիների.

2016՝ 8 775,
2017՝ 12 հազար 060,
2018՝ 20 հազար 950,
2019՝ 22 հազար 765,
2020՝ 8 905,
2021՝ 14 հազար 970,
2022՝ 28 հազար 797: