Սերժ Սարգսյանը պիտի բացահայտի՝ ինչո՞ւ Փաշինյանին հանձնեց իշխանությունը, ինչո՞ւ ինքը չլուծեց ԼՂ կոնֆլիկտը․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ընթերցողին է հանձնել «Բանակցային առաջնագծում» վերնագրով գիրքը, որը, ենթադրվում է, անդրադառնում է նրա նախագահության տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությանը։

Factor TV-ին տված հարցազրույցում դեռ ամիսներ առաջ երջանկահիշատակ Արմեն Խարազյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը, կոչ էր անում ՀՀ նախկին նախագահներին՝ անկեղծ խոստովանել, թե դրսից, մասնավորապես՝ Կրեմլից ի՞նչ սպառնալիքներ և ճնշումներ են եղել իրենց հանդեպ, և սուվերենության ի՞նչ բաղադրիչներ է զիջել ՀՀ-ն դրա դիմաց։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանին Factor TV-ին տված հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ինքը ի՞նչ հարցերի պատասխաններ կցանկանար գտնել Սերժ Սարգսյանի գրքում և, ընդհանրապես, երրորդ նախագահն ի՞նչ հարցերի պիտի պատասխանի։

«Սերժ Սարգսյանը, եթե իսկապես մտահոգ է կամ իսկապես ասելիք ունի մեր ժողովրդին, մի շատ կարևոր հարցի պատասխան պետք է տա։ Ես հիշում եմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, կարծեմ՝ «Վալդայ» ակումբում, ՌԴ նախագահն այսպիսի ձևակերպում արեց, որ ԼՂ-ի անկախությունն անգամ ՀՀ-ն չէր ճանաչել։ Ես կակնկալեմ, որ Սերժ Սարգսյանը երբևէ խոստովանի կամ ներկայացնի հայ հանրությանը՝ արդյո՞ք իր իշխանությունը ունեցել է մտադրություն Արցախի անկախությունը ճանաչելու, և արդյո՞ք ՌԴ-ն երբևէ խանգարել, նպաստել կամ խոչընդոտել է Արցախի անկախության ճանաչման՝ ՀՀ քաղաքական վերնախավի նկրտումներին կամ ձգտումներին»,- ասաց Նորիկյանը։

Նա ակնկալում է նաև Սերժ Սարգսյանից ասել՝ ինչո՞ւ ինքը, որպես հաղթած երկրի նախագահ, չգնաց ԼՂ-ի կոնֆլիկտի լուծմանը, ինչո՞ւ առանց մեկ փամփուշտի իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան