Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ:

Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է.

«Մեր հարաբերությունների զարգացմանը խանգարող որևէ հանգամանք չկա: Կարծում եմ, որ պետք է մտածենք դրանք ավելի զարգացնելու մասին, օգտագործենք այն բոլոր հնարավորությունները, որ կան, որոնք բավականին լայն են: Էստոնիա կատարած իմ վերջին այցելության ժամանակ բոլոր հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Էստոնիայի նախագահին և բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել եմ: Համոզված եմ, որ կշարունակենք այս արդեն իսկ սկիզբ դրած ավանդույթը և առիթներ կստեղծենք ավելի շատ հանդիպելու, որովհետև այդ առումով մարդկային հարաբերությունները շատ օգտակար են դառնում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ, էստոնացի ժողովրդին մաղթում՝ նոր ձեռքբերումներ և հաջողություններ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Ռինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի այցելությունն Էստոնիա մեծապես խթանել է երկու երկրների հարաբերությունների սերտացումն ու համագործակցության խորացումը:

«Շնորհակալություն, պարոն նախագահ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել: Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, երկար ժամանակ էր անցել այն պահից, երբ մեր երկու երկրների միջև բարձրաստիճան այցեր էին տեղի ունեցել և Ձեր այցը շատ բարձր է գնահատվել մեր, մեր նախագահի կողմից: Այն նոր խթան հանդիսացավ մեր երկկողմ հարաբերությունների համար և կարծում եմ, որ դրական ազդեցություն է ունեցել բոլոր ինստիտուտների փոխհարաբերությունների առումով»,- նշել է դեսպան Կալյուրանդը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների խորացման, երկկողմ հետաքրքրություններ ունեցող ոլորներում համագործակցությանը նվիրված հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին և վերջինիս կապակցությամբ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ վճռին: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը: