Եգիպտոսի ԱԳ նախարարը Թուրքիա և Սիրիա է մեկնում 10 տարվա ընթացքում առաջին անգամ

Լուրեր

25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր անընդմեջ տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ կտրվի
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
Բոլորը

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին այսօր մեկում է Թուրքիա և Սիրիա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ այցը նպատակ ունի «համերաշխություն ցույց տալ երկու երկրների և նրանց եղբայր ժողովուրդների հետ» այս ամսվա սկզբին Սիրիային և Թուրքիային պատուհասած ավերիչ երկրաշարժից հետո։ Շուքրիի այցը միջազգայնորեն մեկուսացված սիրիական կառավարությանն արաբական օգնության ամենավերջին օրինակն է:

Փետրվարի 7-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին զանգահարել էր իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադին․ սա երկու առաջնորդների առաջին պաշտոնական զրույցն էր։ Շուքրին իր հերթին զրուցել է սիրիացի գործընկերոջ հետ։

Նույն օրը Սիսին զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ վերջին մերձեցման պայմաններում նրանց առաջին դիվանագիտական շփումներից մեկը։

Հավելենք, որ  փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 46,000-ը։

Էմմա Չոբանյան