Բելառուսում օդանավակայանում պայթյունի հետևանքով ռուսական ինքնաթիռ է վնասվել

Լուրեր

19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
Բոլորը

Բելառուսի «Մաչուլիշչի» ռազմական օդանավակայանում, որը գտնվում է Մինսկից 12 կմ հեռավորության վրա, կիրակի պայթյուններ են որոտացել։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է BYPOL ընդդիմադիր շարժումը՝ ստեղծված ուժային կառույցների նախկին աշխատակիցների կողմից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սկզբում ակտիվիստները հայտնում էին, որ առնվազն երկու պայթյունի հետևանքով վնասվել են ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռ և ձյուն մաքրող մեքենաներ։ Հաղորդվել է, որ օդանավակայանի տարածքում տեղի բնակիչները նկատում են մեծ թվով զինվորական և ճանապարհային ոստիկանության բրիգադներ, որոնք ստուգում են անցնող բոլոր մեքենաները։

Պայթյունների պատճառն այն ժամանակ չի նշվել։ Ավելի ուշ, սակայն, BYPOL-ը հայտնել է, որ ռազմական օդանավակայանում դիվերսիա է իրականացվել, ինչի հետևանքով լուրջ վնաս է հասցվել ռադիոտեղորոշիչ վաղ հայտնաբերման և կառավարման ռուսական ռազմական ինքնաթիռը․ վնասվել են դրա ճակատային և կենտրոնական մասերը, ինչպես նաև ավիոնիկան և ռադարային ալեհավաքը:

Տաթև Ֆռանգյան