Հորդանան գետի արևմտյան ափին անկարգություններ են սկսվել

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իսրայելցի վերաբնակիչները կիրակի երեկոյան՝ փետրվարի 26-ին անկարգություններ են կազմակերպել Հավարա գյուղում՝ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքից հարավ, որտեղ դեպքերից մի քանի ժամ առաջ հրաձգության հետևանքով սպանվել էին Իսրայելի երկու քաղաքացիներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Իսրայելական հեռուստատեսությունը հայտնել է, որ ցուցարարները հրկիզել են տեղի պաղեստինցիների ավելի քան 30 տուն, խանութ և ավտոմեքենա։ Անվտանգության ուժերն այրվող շենքերից մի քանի պաղեստինցի ընտանիքների փրկել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ մահացու վիրավորվել է մեկ պաղեստինցի։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ ավելացնում է իր ներկայությունը տեղում՝ հետագա բռնությունները կանխելու համար:

Հավարայում հրեա վերաբնակիչների և արաբների միջև բախումների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և զերծ մնալ ինքնադատաստանից։

«Նույնիսկ երբ արյունն ու գլուխը եռում են, խնդրում եմ՝ օրենքը ձեր ձեռքը չվերցնեք»,- ասել է նա տեսաուղերձում։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում պաղեստինյան տարածքներում կատաղի բախումներ են տեղի ունենում պաղեստինցիների և իսրայելական բանակի միջև։

Տաթև Ֆռանգյան