Ի՞նչ է պետական գաղտնիքն ու ո՞վ կարող է դրան տիրապետել․ ԱԱԾ փոխտնօրենը ներկայացրեց փոփոխված նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Ներկայացված օրենքների նախագծով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար, միաժամանակ վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները և չափերը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ նախագիծը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների կողմից հնչեցված և Անվտանգության խորհրդից ստացված և Կառավարության համար ընդունելի մի շարք առաջարկների հիման վրա:

Տիգրան Հարությունյանն ընդգծեց, որ օրենքի նախագծում խմբագրվել են «պետական գաղտնիքե և «պատական գաղտնիք պարունակող տեղեկություններե հասկացությունները, հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը:

«Օրենքի նախագիծը լրացվել է գաղտնագրման համաչափության սկզբունքով` միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը, վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները` նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ:

Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն»,- նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ հավելելով, որ օրենքի նախագծում կատարված մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ:

Մանրամասները՝ տեսանյութում։