«Աշխարհն առանց Ռուսաստանի մեզ պետք չէ». Մեդվեդևը սպառնացել է ապոկալիպսիսով

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի գոյության հարցը ծագի, ապա «մարդկային քաղաքակրթության գոյությունը նույնպես հարցականի տակ կդրվի»։ Այս մասին նա գրել է «Իզվեստիա»-ում հրապարակված իր հոդվածում։

«Եթե լրջորեն ծագի Ռուսաստանի գոյության հարցը, ապա այն չի լուծվի միայն ուկրաինական ճակատում, այլ ամբողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ մեկտեղ: Եվ այստեղ երկիմաստություն չպետք է լինի: Աշխարհն առանց Ռուսաստանի մեզ պետք չէ»,- գրել է Մեդվեդևը։ Ըստ նրա՝ «Ռուսաստանի թշնամիները» զենքով ապահովում են «Կիևի ռեժիմին»՝ դրանով իսկ խոչընդոտելով Մոսկվայի և Կիևի հնարավոր բանակցություններին։

«Մեր թշնամիները հենց դա էլ անում են՝ չցանկանալով հասկանալ, որ իրենց նպատակներն ակնհայտորեն հանգեցնում են տոտալ ֆիասկոյի: Կորուստ բոլորի համար: Փլուզման։ Ապոկալիպսիս»,– հավելել է  ՌԴ-ի նախկին ղեկավարը։  Ըստ Մեդվեդևի, Ռուսաստանը թույլ չի տա նման սցենար։
«Արևմտյան երկրներն իրենց արբանյակներով կազմում են աշխարհի բնակչության ընդամենը 15%-ը: Մենք շատ ավելի շատ ենք, և մենք շատ ավելի ուժեղ ենք: Մեր մեծ երկրի հանգիստ ուժը և նրա գործընկերների հեղինակությունը մեր ողջ աշխարհի ապագայի պահպանման բանալին են»,- գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր Լեհաստան հասնելու անհրաժեշտության մասին՝ «սպառնալիքի սահմանները» Ռուսաստանի Դաշնությունից հեռացնելու համար։

Տաթև Ֆռանգյան