Նավթի ու գազի պուտինյան հարձակումն ուղղվեց հենց Ռուսաստանի դեմ. VOA-ի անդրադարձը

Լուրեր

25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ տալու արձանագրությունը վավերացնելու հարցը
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
25.11.2024 | 13:17
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերջ դնելու տարածաշրջանում լարվածությանը․ Էրդողանը՝ Պուտինին
25.11.2024 | 13:08
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
Բոլորը

Մոսկվան երկար ժամանակ է Եվրոպային ածխաջրածինների մատակարարումները վերածել քաղաքական խաղերի: Այս մասին են «Ամերիկայի ձայնի»-ին տված հարցազրույցներում ասում մի շարք փորձագետներ: Նրանց կարծիքով, Ռուսաստանը իրականում կորցրել է իր համար ամենաշահութաբեր շուկան, որին վերադառնալը չափազանց խնդրահարույց կլինի: Եվ դեռ հարց է, արդյոք դա երբեւիցե հնարավոր կլինի, թե ոչ:

Անցյալ տարի ռուսական գազի մատակարարումները Եվրոպային նախորդ տարվա համեմատ նվազել էին գրեթե կիսով չափ (մոտ 46%) և հասել նախորդ բոլոր տարիների ամենացածր մակարդակին։ Ու հակառակ դրան, Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանն ինքը «անջատեց փականը» ԵՄ-ի որոշ երկրների համար, մյուսներն էլ սկզբունքորեն հրաժարվեցին այդ գազից։

Բացի այդ, Ռուսաստանը հայտարարել է մարտ ամսից նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին օրական կես միլիոն բարելով (մոտ 5%)։ Ինչպես պարզաբանում է ֆինանսների նախարարի օգնական Բեն Հարիսը, Մոսկվան այդ քայլին է գնացել իր արտադրած ամբողջ հումքը վաճառելու անկարողությունից:

Էներգակիրների մատակարարումները որպես քաղաքական գործիք օգտագործելու քաղաքականությունը երեկ չէ, որ սկսվել է, ասում է նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը։

Նա հիշեցնում է 2005 թվականի ձմեռը, երբ անջատվեց Բելառուսի և Լեհաստանի տարածքով դեպի Գերմանիա հոսող գազը: «Դա տեւեց միայն երեք օր ու որեւէ մեկը դրանից չանհանգստացավ»,-ասում է նա ու ավելացնում, որ գուցե հենց այդ պատճառով էր նաեւ, որ 2015 թվականի ձմեռային սեզոնին «Գազպրոմը» 6 ամսով կիսով չափ կրճատեց մատակարարումները Եվրոպային: Եվ դա միայն այն պատճառով, որ Ռուսաստանի ղեկավարությունը խիստ վրդովված էր, որ Ուկրաինան գազ էր գնում եվրոպացի մատակարարներից։ Եվ հետո, 2021 թվականին «Գազպրոմը» անցավ հարձակման և սկսեց հրաժարվել Եվրոպայում գազով լցնել իր ստորգետնյա պահեստարանները»,-հիշեցնում է վերլուծաբանը:

Ցավալի է, որ Եվրոպայում Ռուսաստանի հետագա հնարավոր քայլերը շատ ուշ հասկացան, նշում է Միխայիլ Կրուտիխինը։ Այստեղից էլ, նրա կարծիքով, ծագեց խուճապ ԵՄ-ի երկրներում: «Եվրոպացիները կարծում էին, որ առանց ռուսական գազի իրենք չեն կարող ապրել 5-7 տարի։ Բայց նրանք ջանք թափեցին, գումար ծախսեցին այլընտրանքային մատակարարումների, համապատասխան ենթակառուցվածքների ցանց ստեղծելու վրա։ Եվ պարզվեց, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան նրանց թվացել էր։ Նրա խոսքերով, ‘’Ռուսաստանը քիթը մնաց ավազի տակ եւ ստացվեց այնպես, որ իր իսկ հանած զենքն ուղղվեց ընդդեմ իրեն»: «Գազպրոմը» Կրեմլի կողմից իրեն պարտադրված քաղաքականության պատճառով կորցրել է Եվրոպայում իր հիմնական շուկան, եւ կորցրել է դաշնային բյուջեն հագեցնելու իր կարողությունը։

«Դա նման էր տնտեսական ինքնասպանության»,-ասում է փորձագետը:

Բնապահպանական Activatica.org պորտալի համակարգող Եվգենյա Չիրիկովայի խոսքերով, Ուկրաինայի պատերազմից հետո էներգետիկ պատերազմ սանձազերծելով՝ Մոսկվան ինքն է իրեն դրել փակուղու մեջ:

«Ռուսաստանին լավ սնող պուտինյան էներգետիկ ծրագիրը փաստացի թառամեց մեր աչքերի առջեւ»,-ասում է նա:

Այո, իհարկե, «Գազպրոմը» կշարունակի աշխատել Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Բայց եթե նավթը դեռ ինչ-որ կերպ հնարավոր է առաքել այս երկրներ, ապա մեծ ծավալով գազի վաճառքը, հատկապես ենթակառուցվածքների բացակայության պատճառով, ընդհանրապես անհնար է, ասում են վերլուծաբանները:

Այսպիսով, Կրեմլի ղեկավարները կտրել են այն ճյուղը, որի վրա նրանք ապահով կերպով նստած էին, ասում է Եվգենյա Չիրիկովան։ Նա կարծում է, որ Ռուսաստանի վերադարձը եվրոպական գազի շուկա հնարավոր է միայն պատերազմի ավարտի և պուտինյան ռեժիմի ամբողջական տապալման դեպքում։

Այդ դեպքում Մոսկվան պիտի կարողանա ապացուցել ամբողջ աշխարհին, որ այլևս վտանգ չի ներկայացնում ուրիշների համար եւ հետագայում էլ չի կարող ներկայացնել, ասում են փորձագետները եւ ավելացնում, որ Ռուսաստանը պետք է իր համար հիմք ընդունի ժողովրդավարական կարգերը:

Բայց այսպես, թե այնպես, Եվրոպան արդեն այդ էներգակիրների կարիքն այլեւս չունենա այնպես, ինչպես ուներ մինչեւ վերջերս: «Փաստն այն է, որ ԵՄ-ի երկրները, ինչպես նաեւ ամբողջ աշխարհը, բավականին ակտիվորեն անցնում են էներգիայի վերականգնվող աղբյուրներին։ Հետեւաբար, հնարավոր է, որ Ռուսաստանը եվրոպական շուկան կորցրել է հավիտյան: