Մինչև Արցախը չդառնա ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, պայքարը չի դադարելու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

RTVI -Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

– Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:
RTVI –Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

-Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր և ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարևոր է այն առումով, որ վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:
RTVI -Դուք մնում են պաշտոնանկությունից հետո, ի՞նչ դերում եք Ձեզ հիմա տեսնում:

– Ես Արցախ տեղափոխվելու մասին հայտարարեցի ավելի վաղ, քան պետական պաշտոն ստանձնելը: Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը: Մենք ունենք նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից մինչև ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է:

RTVI -Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան առաջիկա տարիներին.

-Այս տարվա փետրվարին լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի 35 տարին: Այդ 35 տարիների ընթացքը շատ տարբեր ու բարդ է եղել: Բայց ամենակարևոր բանը չի փոխվել: 1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու օգտին, և նրանց այդ դիրքորոշումը չի փոխվել:

Նրանք պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այդ ճանապարհը շատ երկար է, կարող է և տասնյակ տարիներ շարունակվել, բայց գլխավոր նպատակը չի փոխվել ու չի փոխվելու: Մինչև այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:

RTVI -Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է:

-Երբ պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք և այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն:

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում:

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում և պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ: