Նիդեռլանդների ԱԳՆ-ն կարևորում է Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի որոշման կատարումը
Քաղաքականություն
24.02.2023 | 21:05Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։