Լուրջ ճգնաժամ է սկսվել Ուկրաինայի և Վրաստանի միջև․ Թբիլիսին զենք չի փոխանցում, Սաակաշվիլիի գործոնը կա․ Ջոնի Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի տարելիցն է։ Անցած մեկ տարվա իրադարձությունները վերլուծելով՝ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա՝ Ձեր կարծիքով, և ի՞նչ զարգացումներ են սպասվում։ Գարնանային լայնածավալ հակագրոհի մասին է խոսվում Ուկրաինայի կողմից։

-Այս մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ աշխարհը փոխվել է, կա արդեն Ռուսաստան-Արևմուտք ավելի լայն կոնֆլիկտ, և տարբեր տարածաշրջաններում տեսնում ենք այս կոնֆլիկտի ազդեցությունը։ Այսօր երկու կողմից էլ խոսակցություն կա, որ որոշ ակնկալիքներ կան մոտակա շաբաթների ընթացքում, բայց փաստ է, որ իրավիճակը բավականին բարդ է, և է՛լ ավելի է լարվելու և կարող է պոտենցիալ փոխել տարբեր տարածաշրջաններում իրավիճակը։ Որպես վառ ապացույց՝ տեսնում ենք մեր տարածաշրջանի վրա ինչպես է այս կոնֆլիկտն ազդում, երբ Ադրբեջանը փորձում է իրավիճակը փոխել, թույլ չտա նոր ստատուս-քվո ձևավորվի, և փորձում է առավելագույնը ստանալ մեր հաշվին՝ Հայաստանի և Արցախի։

-Ակնհայտորեն, Ռուսաստանն Ուկրաինայից նման դիմադրություն և Արևմուտքի նման համախմբում չէր սպասում։ Արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, օգնության նորանոր փաթեթների մասին են հայտարարում։ Ըստ Ձեզ՝ սա պատերազմում լուրջ բեկմա՞ն կբերի, թե՞ ավելի կերկարաձգի ռազմական գործողությունները։

-Ինձ թվում է՝ կերկարաձգի պատերազմը, քանի որ մենք, ի վերջո, տեսնում ենք, որ կա մի կողմից՝ Ռուսաստան, մյուս կողմից՝ ոչ միայն Ուկրաինա։ Այո՛, պատերազմում են ուկրաինացիները, բայց նրանց տալիս են հնարավորություն հավասարվել Ռուսաստանին։ Ուստի, որքան ավելի բարձրտեխնոլոգիական զենք-զինամթերք ստանա Ուկրաինան, այնքան դա Ռուսաստանին ևս ստիպելու է՝ աշխատել այդ ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան