Դավիթ Բաբայանը՝ Շուշիի հարակից հատվածում ադրբեջանական անցակետի տեղադրման մասին

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուշիի հարակից հատվածում անցակետի տեղադրման մասին տեղեկություն չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Եթե խոսքը վերաբերում է իրենց օկուպացիայի տակ գտնվող տարածքներին, ապա այնտեղ նրանք ամեն ինչ էլ անում են»,- ասաց Բաբայանը։
Իսկ եթե խոսքը Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին է, ըստ Բաբայանի, Արցախում շարունակում են այդ գաղափարը համարել անընդունելի։

«Դա նախևառաջ լինելու է առևանգման և ձերբակալման անցակետ, երկրորդ՝ դրա մասին նույնիսկ ստորակետ չկա 2020 թվականի այդ չարաբաստիկ հայտարարության մեջ»,- նշեց Բաբայանը։

Շուշիի հարակից հատվածում տրանսպորտային միջոցների համար ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման մասին գրառում էր արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։ Նրանից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Իսկ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին մյուխենյան հանդիպումից հետո հերթական անգամ խոսել էր Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր հիմնել և տեղադրել Լաչինի ու Հայաստանի միջև։ Դրան հաջորդել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը, որ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, այն էլ՝ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։

«Մեր պատասխանը միանշանակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին»,- նշել էր Արարատ Միրզոյանը։

Շողիկ Գալստյան