Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի նաև չինական ընկերություններին․ Նուլանդ

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կներառի չինական ընկերություններին, որոնք, նախագահ Բայդենի վարչակազմի կարծիքով, խախտում են Մոսկվայի դեմ սահմանված արտահանման արգելքը, գրում է VOA-ն:

Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ վարչակազմը հայտնաբերել է չինական կազմակերպություններ Չինաստանում և Եվրոպայում, որոնք ակտիվորեն շրջանցում են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, որոնք ուղղված են Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու և խթանելու՝ Մոսկվայի  հնարավորությունները նվազեցնելուն:

«Դա կլինի պատժամիջոցների փաթեթում, որը մենք կհայտարարենք պատերազմի առաջին տարելիցին։ Մենք նաև այլ սահմանափակումներ կկիրառենք Չինաստանում տեղակայված կազմակերպությունների կամ Եվրոպայում չինական դուստր ձեռնարկությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, ակտիվորեն շրջանցում են պատժամիջոցները»,- ասել է Նուլանդը The Washington Post-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

Նուլանդի խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը կներառի այն սուբյեկտներին, որոնք, ԱՄՆ-ի և G7-ի նրա դաշնակիցների կարծիքով, շրջանցում են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները:

«Նրանք երրորդ երկրներից ներմուծում են հազար տոկոսով ավելի շատ համակարգիչներ, iPhone-ներ, սպասք լվացող մեքենաներ, ոչ թե այն պատճառով, որ պետք է տանից աշխատեն, այլ որպեսզի կարողանան քանդել այս սարքավորումները և ձեռք բերել ժամանակակից չիպեր՝ նոր հրթիռներ արտադրելու համար»,- ասել է Նուլանդը։

Տաթև Ֆռանգյան