Ի սկզբանե պարզ էր՝ աշխարհը չի ընդունի «էկոակտիվիստների ակցիան»․ Ադրբեջանի փորձագիտական դաշտը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշումների մասին

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են քննարկումները ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վերաբերյալ։ Չնայած պաշտոնական Բաքուն և պետական քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում են՝ խեղաթյուրելու իրականությունը, ներկայացնելու, թե դատարանի որոշումներով Ադրբեջանը «հերթական հաղթանակն է տարել», ընդդիմադիր և փորձագիտական դաշտում այլ տրամադրություններ են։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Բացի այդ, դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ արտասահմանում բնակվող ադրբեջանցի քաղաքագետ և անվտանգության հարցերով փորձագետ Արաստուն Օրուջլուն մտահոգություն է հայտնել՝ նշելով Հաագայի որոշման և Ալբանիայում ռուսական նավթ տեղափոխող ադրբեջանական նավի կալանավորման զուգադիպությունը կամ կապը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է, որ այդ իրադարձություններում դավադրության ահանգստացնող նշաններ է տեսնում Ադրբեջանի դեմ։

Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն էլ հիշեցրել է իր «բազմաթիվ նախազգուշացումներն այն մասին, որ բնապահպանների գործողությունները Լաչինի ճանապարհին Պուտինի կամքի կատարումն են՝ խաթարելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու՝ Բրյուսել-Վաշինգտոն ջանքերը։

«Իլհամ Ալիևն ամեն ինչ անում է, որ Հայաստանի դեմ ագրեսիայի մեղադրանքները հանեն և դնեն Ադրբեջանի վրա»,- գրել է նա։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազեր Գասիմլին էլ հայտարարել է, որ ի սկզբանե հայտնի էր, որ աշխարհը չի ընդունի «էկոակտիվիստների» ակցիան։

«Բոլորը գիտեն, որ դա սուտ է: Մենք հենց սկզբից ասել ենք՝ մի արեք։ Արդյունքում հայերը կդիմեն դատարաններ, այլ երկրներ և կազմակերպություններ։ Նրանք այս հարցը կբարձրացնեն համաշխարհային հանրության առաջ, որ հայերի իրավունքները ոտնահարված են, ադրբեջանցիները չեն կարող հայերի հետ միասին ապրել, հումանիտար ճգնաժամ են ապրում և այլն։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է այն, ինչ նախկինում ասել ենք։ Այնպես որ՝ չարժեր այդ աղմուկը: Հիմա այս որոշումից հետո ադրբեջանական կողմը ստիպված կլինի բացել այդ ճանապարհը և այնտեղից տանել ակտիվիստներին»,- ասել է Գասիլմին։

Էմմա Չոբանյան