Բաքվի նյարդային արձագանքը Միջազգային դատարանի որոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն չի կարողանում համակերպվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումների հետ՝ փորձելով ամեն կերպ ցանկալին ներկայացնել որպես իրականություն։ Այս անգամ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման վերաբերյալ ելույթին։

«Նախ` նշենք, որ վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունը, թե, իբր, դատարանն արձանագրել է Լաչինի ճանապարհի փակման պնդումը, ոչ մի կերպ չի համընկնում այն ​​տեքստի հետ, որի վրա հիմնված է միջանկյալ միջոցների մասին դատարանի որոշումը, և որոշման մեջ նշված չէ, որ ճանապարհը փակ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ, իբր, ըստ եռակողմ հայտարարության՝ «Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհով երթևեկության անվտանգության երաշխիքը չպետք է ընկալել որպես ճանապարհին չարաշահումների հնարավորություն ստեղծում, և բազմիցս հայտարարվել է, որ ադրբեջանական կողմը դա թույլ չի տա»։

«Ինչ վերաբերում է չհիմնավորված պնդմանը, թե Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի հայցը, մենք նշում ենք, որ դատարանի միջանկյալ հարցումը նույնը չէ, ինչ Հայաստանի պահանջը, և դատարանի եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ «շարունակական տեղաշարժ ապահովելու փոխարեն»։ Դատարանը չընդունեց նաև Հայաստանի այն պնդումը, որ ճանապարհին երթևեկությունը պետք է լինի «ազատ» բոլոր անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Անդրադառնալով Հայաստանի դեմ դատարանի կողմից սեփական պահանջի միաձայն մերժմանը՝ Բաքուն կրկին դիմում է կեղծիքների։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը խեղաթյուրում է ականների հետ կապված դատարանի որոշումը, վկայում է այն մասին, որ հայկական կողմը շարունակում է հրաժարվել այս հարցում իր հանձնառությունից։ Մինչդեռ դատական ​​նիստերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները, թե Հայաստանն ականներ չի արտադրում կամ տեղադրում, հիմնված են ստի վրա։ Ինչպես երևում է որոշումից՝ այն, որ նախկին որոշումը, որ Հայաստանի կողմից ականների տեղադրումը չի համապատասխանում ժամանակավոր միջոցառումների շրջանակին, չի վերանայվում, ըստ էության որոշում չէ։ Դատարանի այս որոշումը Հայաստանին չի ազատում իր պարտավորությունների կատարումից, ինչպիսիք են Ադրբեջանի տարածքում ականների և թակարդների տեղադրումը, 2021 թվականին արտադրված ականների առաքումը Ադրբեջանի տարածք՝ չարաշահելով Լաչինի ճանապարհը, և ականապատ տարածքների իրական քարտեզներ չտրամադրումը։ Ընդհանուր առմամբ, դատարանն ականների սպառնալիքի հարցը կքննարկի առանձին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ դատարանը ևս մեկ անգամ փաստեց՝ ՀՀ-ն որևէ հանձնառություն չունի Ադրբեջանի առջև ականների հարցերով։ Ականների հարցով Ադրբեջանի միջնորդությունը միջազգային ատյանը մերժում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամ այն մերժվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։

Դատական ամբողջ գործընթացում Բաքուն այդպես էլ չկարողացավ որևէ հիմնարար ու անհերքելի ապացույցներ ներկայացնել, որ Հայաստանը, իբր, Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխում։ Ի պատասխան՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Էմմա Չոբանյան