Չինաստանը հրապարակել է «ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ» իր դիրքորոշումը

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման տարելիցի օրը Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել է «ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ» իր դիրքորոշումը։ Սա կարգավորման ծրագիր չէ՝ կոնկրետ առաջարկներով, որն ակնկալվում էր Չինաստանից Մյունխենի անվտանգության համաժողովում Պեկինի ներկայացուցչի ելույթից հետո, այլ ավելի շուտ ընդհանուր խոսքերի, կոչերի ու ցանկությունների տեսքով արտահայտված դիրքորոշում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իր դիրքորոշման 12 կետերից առաջինում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս կետը կարելի է մեկնաբանել որպես աջակցություն Ուկրաինային, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է Ռուսաստանի կողմից։

Երկրորդ պարբերությունում Չինաստանը կոչ է անում «հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից» և աջակցում ռուսական հռետորաբանությանը այն մասին, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն սպառնում են Մոսկվային Ուկրաինայի միջոցով:

«Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլոց անվտանգության հաշվին, տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ամրապնդմամբ կամ ընդլայնմամբ»,- ասվում է երկրորդ կետում։

Երրորդ կետով Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, չբորբոքել կրակը և օգնել Ուկրաինային ու Ռուսաստանին՝ հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը:

Չորրորդ կետով էլ Պեկինը պնդում է, որ միջազգային հանրությունը պետք է պայմաններ և հարթակներ ստեղծի խաղաղ բանակցությունների համար։

Տասներորդ կետը կրկին պարունակում է հարձակում Ուկրաինայի դաշնակիցների վրա. Պեկինը հայտարարում է, որ անընդունելի է համարում «միակողմանի», այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չհաստատված պատժամիջոցները։

Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Պեկինի պաշտոնական դիրքորոշման մնացյալ մասում խոսվում է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, քաղաքացիական անձանց և ռազմագերիների իրավունքները հարգելու, ատոմակայանները չթիրախավորելու, հացահատիկի արտահանման ուղիների՝ «հացահատիկային գործարքի պահպանման անհրաժեշտության» և «հակամարտության գոտիներում հետպատերազմյան վերակառուցման» մասին։

Տաթև Ֆռանգյան