Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց է սկսել․ մի քանի տասնյակ պայմանագրեր են չեղարկվել

Լուրեր

26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
Բոլորը

Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց է սկսել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։

«Մենք սկսում ենք Մոլդովայի կողմից ԱՊՀ-ի շրջանակում պայմանագրերի չեղարկումը։ Մեր պետական կառույցները վերլուծել են ԱՊՀ-ում ստորագրված բազմաթիվ համաձայնագրերի անհրաժեշտությունը, և այս օրերին մենք սկսում ենք մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու ընթացակարգ։ Մենք կթարմացնենք և կհրապարակենք այս ցուցակը: Միայն ՆԳՆ-ի գծով չեղարկում ենք մոտ 20 պայմանագիր»,- NewsMaker-ի փոխանցմամբ՝ ասել է Պոպեսկուն։

Նախարարը նշել է, որ Քիշնևը ԱՊՀ-ի շրջանակում շուրջ 330 համաձայնագրի մասնակից է։ Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին։ Պոպեսկուի խոսքով՝ երկրի մասնակցությունն այլ ասոցիացիաներին ստորադասվելու է եվրաինտեգրման նպատակին։

«Ակնհայտ է, որ ԱՊՀ-ից դուրս գալը կամ մեր պարտավորությունների հետ անհամատեղելի այս համաձայնագրերի խզումը շարունակվելու է»,- հավելել է նախարարը։

Տաթև Ֆռանգյան