Ռուս սահմանապահները Հայաստան-Թուրքիա պետական սահմանին Անգոլայի քաղաքացու են հայտնաբերել

Լուրեր

13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Բոլորը

Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին: 

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի բաժնի տեղեկացմամբ՝ Արաքսավանի բնակիչը, անհանգստացած լինելով փաստի առնչությամբ, այդ մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը: 

Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի, 1982 թվականին ծնված Դոնգալա Բոբ Ջոան է: Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակը և տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատման վերաբերյալ:  Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան պատիժ է կրել 2016 թվականին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար: Ազատ արձակվելուց հետո գնել է տոմս Երևան-Փարիզ թռիչքի համար, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հետևանքով չի կարողացել հատել պետական սահմանն ու հեռանալ: Դրանից հետո նա սկսել է Ֆրանսիա գնալու այլ ուղիներ փնտրել: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի պետական սահմանը ևս մեկ անգամ ապօրինի հատելու հետին մտադրություն չի ունեցել:  ՀՀ իրավապահ մարմինների որոշմամբ՝ Դոնգալա Բոբ Ջոան փոխանցվել է Ֆրանսիայի դեսպանություն:

Սահմանապահ ծառայության ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի սահմանամերձ շրջանի բնակիչներին զգոնության համար: