Փոփոխություն` բեռների ներկրման գործընթացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հերթական նախաձեռնությունն է իրականացվում առևտրի դյուրինացման և մաքսազերծման ժամկետների կրճատման գործում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, որի ընդունման պարագայում փոքր խմբաքանակներով ապրանքների ներմուծումը Հայաստան կիրականացվի պարզեցված ընթացակարգով։

«Այս նախագծով լուծում ենք սահմանահատման արագության հարցը․ այժմ սահմանային անցման կետերում դեպի մեր երկրի ներս տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տարանցման հայտարարագրերով, և ստեղծվում են իրավիճակներ, երբ մեկ բեռնատարի մեջ առկա են լինում 10-20 ստացողի բեռներ, և դրանցից յուրաքանչյուրի համար պետք է լրացնել առանձին տարանցման հայտարարագիր․ յուրաքանչյուր հայտարարագիր լրացնելը տևում է 5-15 րոպե։ Այս փոփոխությամբ հնարավոր է դառնում մեկ տարանցման հայտարարագիր լրացնել՝ հետագայում մանրամասն փաստաթղթերը կցելու պայմանով։ Այիսնքն՝ եթե բեռնատարում առկա 10-20 բեռների առկայության դեպքում յուրաքանչյուրի համար առանձին հայտարարագիր լրացնելու համար մոտ 2 ժամ է պահանջվում, ապա այս փոփոխությամբ կլրացվի մեկ հայտաարագիր և կպահանջվի առավելագույնը 20-25 րոպե»,- նշեց Բադասյանը։ Նրա խոսքով՝ 2022-ին 82 հազարով ավելացել է հայտարարագրերի քանակը։

ՊԵԿ նախագահը հայտնեց նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման մասին՝ նշելով որ 2022թ․ ընթացքում 56 տնտեսվարողի 2300 հայտարարագիր է սպասարկվել, որոնց դեպքում 2-3 օր տևող պրոցեսը կրճատվել է՝ հասցնելով 2-3 ժամի։

Բադասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կներդրվի երկու էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում հնարավորություն կլինի համակարգչից չհեռանալով՝ մաքսազերծման պրոցեսը արագ ավարտել։ Այսինքն՝ մաքսազերման մարմին – տնտեսվարող շփումը կհասցվի նվազագույնի։

Մանրամասները՝ տեսանյութում։