Մյունխենում Ադրբեջանից հավաստիացում ենք ստացել, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային տեսանելի երկխոսություն կլինի․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Բոլորը

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ հետագա զարգացումներ կարելի է ակնկալել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկումից։ Այդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կա ըմբռնում ԼՂ ժողովրդի հետ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին։

«Երբ ի սկզբանե նախաձեռնում էինք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումները, եղավ ընկալում և պայմանավորվածություն այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով՝ մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ անվանում ենք՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը։

Տևական ժամանակ տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց։ Մյունխենում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունն ու հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա։

Մյուս կողմից՝ վերջին տարիներին շարունակաբար տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, լինում են հավաստիացումներ, խոստումներ, հետո տեսնում ենք այս դիրքորոշումներից նահանջ, ընդհուպ մինչև ստորագրված և հանրահայտ պայմանավորվածություններից։ Հուսամ՝ այս անգամ այդ դեպքը չի լինի, և կրկին նույն վարքագիծը չենք տեսնի»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։