Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Անդրադարձել ենք Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։

Ինչպես գիտեք, միջազգային հեղինակավոր վարկանիշների համաձայն՝ առանձին ոլորտներում Հայաստանը գնահատվում է որպես առաջատար տարածաշրջանում և շարունակական առաջընթաց է  գրանցում։

Վստահեցնում եմ՝ մենք հաստատակամ կերպով շարունակելու ենք  ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ իրենք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ»,- հայտարարեց Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարը շեշտեց ԵՄ առքելության տեղակայման կարևորությունը, որ իր աշխատանքները մեկնարկեց երկու օր առաջ՝ վստահություն հայտնելով, որ այն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

«Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ոչ միայն ընդհանուր մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն և ակնհայտ խախտում է»,- ընդգծեց Միրզոյանը։

«ԼՂ հայության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։ Այս ուղղությամբ կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը ԼՂ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ընդհանրացնելով՝ ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Լյուքսեմբուրգի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ունեցող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի, ԼՂ-ի շուրջ ներկայումս ստեղծված հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ չնայած առկա մարտահրավերներին ու փորձություններին, խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։