Լոնդոնը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը․ Բրիտանիայի պետնախարարը հանդիպել է Բայրամովին

Լուրեր

24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին բրիտանացի նախարարը հայտնել է թվիթերյան գրառմամբ:

«Ես Բաքվում եմ։ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերն է: ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- գրել է Դոքերթին։

Հավելենք, որ ավելի վաղ բրիտանացի պետնախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։

Բացի այդ, նա Համայնքների պալատում անդրադարձել էր Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ այն պետք է բացվի։

«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 18-ին ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ, նաև հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանին ու նշել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման հրատապ անհրաժեշտությունը։ «Սթարթ» հիմնադրամը, որի համար Միացյալ Թագավորությունը նշանակալի դոնոր է, հատկացրել է 350,000 ֆունտ՝ իրավիճակից տուժածներին աջակցելու համար»,- ասել էր բրիտանացի նախարարը՝ ազդարարելով, որ պատրաստվում է այցելել տարածաշրջան։

Հավելենք, որ Factor.am-ը փորձեց ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկանալ՝ արդյո՞ք տարածաշրջանային այցի շրջանակում Լեո Դոքերթին նաև Երևան կժամանի։

«Օտարերկրյա պատվիրակությունների այցերի վերաբերյալ մենք պատշաճ ժամկետներում հայտնում ենք»,- մեր ի պատասխան՝ նշեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Էմմա Չոբանյան