Պուտինը չեղարկել է հրամանը, որը ենթադրում էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ մերձեցում, ինչպես նաև Մոլդովայի և այլ երկրների տարածքային ամբողջականության հարգում

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով անվավեր է ճանաչվել 2012 թվականի մայիսի հրամանագրերից մեկը՝ «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման միջոցառումների մասին»: Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության ազգային շահերն ապահովելու համար՝ կապված միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետ»։

Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 21-ից, գրում է Meduza-ն։

Պուտինն այս որոշմամբ չեղարկել է բազմաթիվ հանձնարարականներ, որոնք տրվել էին ԱԳՆ-ին և այլ գերատեսչություններին 2012 թվականին։ Մասնավորապես, 11-ամյա հրամանագիրը նախատեսում էր ԱՄՆ-ի հետ ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրի «հետևողական իրականացում»։ Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունն այս պայմանագրին։

Լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոր հրամանագրով չեղարկվում են նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության այլ դրույթներ, որոնք որոշվել են 2012 թվականին։

Դրանցից են՝ ստեղծել բարենպաստ արտաքին պայմաններ Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ զարգացման համար; հաստատապես պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, որոնք պահանջում են պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացում հավասարության, նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա; շարունակել ակտիվորեն ուղիներ փնտրել՝ Մերձդնեստրի հիմնախնդիրը Մոլդովայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չեզոք կարգավիճակի հարգման հիման վրա լուծելու համար։

Տաթև Ֆռանգյան