Ինչպես է Արևմուտքն արձագանքել Արարատ Միրզոյանի այցին Թուրքիա

Լուրեր

26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
26.02.2026 | 21:51
2025-ին 34 զինծառայողի մահացության դեպք. ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել
26.02.2026 | 21:37
Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են 16 հուշագիր` խորացնելով ռազմավարական գործընկերությունը
26.02.2026 | 21:23
Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը. Տուսկը՝ Փաշինյանին
26.02.2026 | 21:10
Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
26.02.2026 | 21:00
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ձգտի անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ չստեղծել․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան և ԵՄ պաշտոնական շրջանակները մեկնաբանում են ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի օգնությունը Թուրքիային ու հաջորդած «երկրաշարժային» դիվանագիտության հետ կապված զարգացումները։

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը և հիշեցնում, որ երկրաշարժերից անմիջապես հետո Հայաստանը փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և Սիրիա՝ աղետի գոտում փրկարարաորոնողական աշխատանքների իրականացնելու համար, ինչպես նաև երկու խմբաքանակ մարդասիրական օգնություն փոխանցեց Թուրքիային: Օգնության բեռներն անցան հայ-թուրքական ցամաքային սահմանով, իսկ փետրվարի 15-ին Թուրքիա այցելեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով բանակցություններ վարեց իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և այցելեց Ադիյամանի աղետի գոտի՝ հայ փրկարարների հետ հանդիպելու համար:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով լրագրողների հարցերին Թուրքիայի ու Հայաստանի միջև այս զարգացումների առիթով, նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի տարբեր երկրների ջանքերն՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի, Սիրիայի ժողովրդի աջակցությանը փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո: Իր խոսքում, Փրայսն ընդգծել է՝ շատ երկրներ ցուցաբերել են աջակցություն, որն անհրաժեշտ է երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար:

Իր հերթին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն այս կապակցությամբ թվիթերյան իր գրառման մեջ գրել է. «Ականատես ենք, թե ինչպես տասնամյակների թշնամությունը մի կողմ է դրվել՝ հուսահատ վիճակում մարդկանց օգնելու համար: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասցվի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա օգնություն և որոնողափրկարարական խումբ»: Այս գրառումն իր թվիթերյան էջում տարածել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Ամերիկացի օրենսդիրները ևս անմաս չեն մնացել հայ-թուրքական այս զարգացումները մեկնաբանելուց: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նորանշանակ նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում ողջունել է այս ուղղությամբ հայկական կողմի իրականացրած քայլերը:

«Ես խոսել եմ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերի հետ այսօր, և նա մատնանշել է շատ կարևոր հանգամանք, որ Հայաստանը օգնություն է ցուցաբերել Թուրքիայի ժողովրդին երկրաշարժից հետո: Դա կրկին կարող է հանդիսանալ դրական օրինակ, երբ դարավոր հակամարտություններ ունեցող երկրները միավորվում են հանուն փոխշահավետության և իրենց տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման»,- ասել է կոնգրեսականը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս արձագանքեց արտգործնախարար Միրզոյանի այցին՝ իր թվիթերյան գրառման մեջ այն որակելով «պատմական»: «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է», գրել է Տոյվո Կլաարը։

ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ողջունել է նաև Փարիզը: Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր կարճ հաղորդագրության մեջ նշել է, որ «ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ արդեն հայտարարել էր Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի՝ իրենց հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար ջանքերին»: