Հարավային Աֆրիկան, ՌԴ-ն և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Աֆրիկայի հարավային ափերի մոտ անցկացվում են Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի՝ «Մոզի 2» ծածկանունով համատեղ զորավարժությունները, հաղորդում է Euronews-ը։

Ռուսաստանը զորավարժություններում ներկայացնում են վերջերս շահագործման հանձնված «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը և միջին ծովային «Կամա» նավը, Չինաստանը՝ կործանիչ, ֆրեգատ և օժանդակ նավ, Հարավային Աֆրիկան՝ մեկ ֆրեգատ և երկու օժանդակ նավ։

Զորավարժությունները կանցկացվեն մինչև փետրվարի 28-ը։ Դրանց նպատակն է «գործառնական հմտությունների և գիտելիքների փոխանակումը», ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։

«Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Աֆրիկայի համատեղ ռազմածովային զորավարժությունները հարուստ են բովանդակությամբ, որոնք ներառում են տասնյակ թեմաներ, ինչպիսիք են ծովահենության դեմ պայքարը, հակաօդային պաշտպանությունը և ուղղաթիռների վայրէջքները միմյանց նավերի վրա: Համատեղ զորավարժությունները, անկասկած, կօգնեն կողմերին խորացնել փոխվստահությունը, հետագայում զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, բարելավել ծովային անվտանգությունը և է՛լ ավելի նպաստել համաշխարհային խաղաղությանը»,- ասել է Չինաստանի նավատորմի 42-րդ ուղեկցորդական ստորաբաժանման հրամանատար Հուան Չժոնգսին:

Սպասվում է, որ փետրվարի 22-ին նավերը կուղևորվեն բաց օվկիանոս՝ մշակելու տարբեր ծովային գործողությունների տարրեր։

Տաթև Ֆռանգյան