Էրդողանը որտեղի՞ց է գումար վերցնելու՝ երկիրը վերակառուցելու համար․ երկրաշարժը կխորացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Թուրքիան վերջին շրջանում պայքարում էր աննախադեպ գնաճի դեմ և ապավինում հարուստ դաշնակիցներին՝ ֆինանսավորման համար, որ պահպանի իր տնտեսությունը, երբ հզոր երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, ավերեց ամբողջական քաղաքներ, միլիոնավորներին հրատապ օգնության կարիքի մեջ թողեց, գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ այժմ Անկարան պետք է միլիարդավոր դոլարներ ներդնի փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով ավերված 11 հարավարևելյան նահանգների վերակառուցման համար, ինչը հետօսմանյան պատմության ամենասարսափելի աղետն է: Այդ գումարը պետք է ավելանա այն միլիարդավոր դոլարների նախընտրական խոստումներին, որոնք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել էր նախապես մայիսի 14-ին ծրագրված վճռորոշ ընտրությունների նախաշեմին։

Այդ ամբողջ կանխիկ գումարը կարող է խթանել սպառողական ծախսերը և արդյունաբերական արտադրությունը՝ տնտեսական աճի երկու հիմնական ցուցանիշները: Սակայն Էրդողանի խնդիրն այն է, որ Թուրքիան ֆինանսական միջոցների խիստ պակաս ունի։

Տնտեսագետներն ասում են, որ գումարը բավական է Թուրքիայի ֆինանսները կարգի բերելու և լիրայի խնդրահարույց անկումը մինչև մայիսի ընտրություններ թույլ չտալու համար։ Հիմա Էրդողանը, ըստ հայտնի գործարար խմբի գնահատականների, պետք է վերականգնի 84,1 մլրդ դոլարի վնասը։

Մտքում ունենալով ընտրությունները՝ Էրդողանն արդեն խոստացել է մեկ տարվա ընթացքում տուժած միլիոնավոր մարդկանց նոր տներ տրամադրել։ Եթե նա գտնի կանխիկ գումարը՝ կրկին հենվելով օտարերկրյա դոնորների վրա, պետք է դրա մեծ մասը հատկացնի շինարարության ոլորտին՝ սկզբում Թուրքիայի որոշ հատվածներ վերակառուցելու համար։

Թեև կապալառուներն այժմ մեղադրվում են շինարարական չափանիշներին չհետևելու համար, որոնք պատճառ են դարձել այդքան շատ շենքերի փլուզման, Էրդողանը հույսը դրել է ոլորտի վրա՝ երկրի մեծ մասը արդիականացնելու օդանավակայաններով, ճանապարհներով և հիվանդանոցներով:

«Վերականգնման աշխատանքների արդյունքում արտադրանքի աճը կարող է մեծապես փոխհատուցել տնտեսական գործունեության խաթարման բացասական ազդեցությունը»,- նշում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Նշվում է, որ տուժած տարածքը Թուրքիայի ամենաքիչ զարգացածներից է, որը նպաստում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միայն 9 տոկոսին: Սակայն Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքին կարող է հարված հասցնել:

Անկարայի TOBB ETÜ համալսարանի տնտեսագիտության դոցենտ Ունայ Թամգաչն ասել է, որ այս տարածաշրջանը ստեղծում է Թուրքիայի գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության ընդհանուր արտադրանքի 14,3 տոկոսը: Նա նշել է, որ տարածաշրջանը պարենամթերքի գլոբալ արտահանող է, ինչպիսին է ծիրանը, և զգուշացրել, որ աղետը գների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Թամգաչը նշել է, որ երկրաշարժը վնասել է նաև էներգետիկ օբյեկտները, ենթակառուցվածքները, տրանսպորտը, ոռոգումը և նյութատեխնիկական ապահովումը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախազգուշացրել է Թուրքիայում և Սիրիայում հիմնական սննդամթերքի արտադրության խափանումների մասին:

Հիմա ուշադրության կենտրոնում է այն, թե Էրդողանը որտեղի՞ց է վերցնելու վերակառուցման համար անհրաժեշտ գումարը։

«Ակնհայտ է, որ արտարժույթի կարիք կլինի»,- ասել է Յալովայի համալսարանի տնտեսագիտության դոցենտ Բաքի Դեմիրելը։

Թուրքիայի սուվերեն պարտքի մակարդակը համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ կառավարությունը երկարաժամկետ պարտք թողարկելու որոշակի ազատություն ունի: Իսկ բացասական կողմն այն է, որ օտարերկրյա ներդրողները խուսափում են Թուրքիայից՝ Էրդողանի տնտեսական անսովոր տեսակետների պատճառով, որոնք ներառում են տոկոսադրույքները նվազեցնելու միջոցով գնաճի դեմ պայքարելու չարաբաստիկ փորձը:

Երբ երկրաշարժը տեղի ունեցավ, Թուրքիայի տարեկան գնաճը դանդաղել էր երկու տասնամյակի բարձր մակարդակից՝ 85 տոկոսից մինչև 58 տոկոս:

«Չնայած անորոշությանը և տարբեր գործոններին, ինչպիսիք են համաշխարհային տնտեսական պայմանները և ներքաղաքական ակնկալիքները, Թուրքիայի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կգնա լճացման կամ կաճի իր բնական տեմպերից ցածր»,- նշել է տնտեսագետ Մուրատ Քուբիլայը։

Էմմա Չոբանյան