ՀՀ ԲՏԱ նախարարը Միջազգային պաշտպանական համաժողովին անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը: Համաժողովի ընթացքում ոլորտի ներկա վիճակի և զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներ են տեղի ունեցել, մասնակցել են նախարարներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են չորս պանելային քննարկումներ։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է երկրորդ պանելային քննարկմանը՝ «Keeping Pace» խորագրով։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին, հասարակության զարգացմանն ուղղված պետության դերի կարևորությանը, առաջադեմ տեխնոլոգիաների օրեցոր աճող ազդեցությանը և մի շարք այլ հարցերի:
Նշենք, որ փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում 18 կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումներ: