Վարդանյանի գտնվելն ու ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է:

Այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։

«Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը , որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։