Մենք կշարունակենք լինել Հայաստանի կողքին. Մակրոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Ինչպես կարելի է հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել «նեոգաղութատիրական» Ռուսաստանի օգնությամբ։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։

Ֆրանսիայի նախագահի ելույթի հիմնական մասը վերաբերում էր ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Մակրոնն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

«Մի քանի օրից Ուկրաինայի դեմ ռուսական անօրինական ագրեսիայի տարելիցն է, և թեև վերջնական եզրակացություններ չենք կարող անել, բայց կարող ենք ամփոփել այս տարին և կիսվել որոշակի հեռանկարներով:

Բնականաբար, իմ ելույթի առանցքը լինելու է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը Ուկրաինայի դեմ, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում շարունակվող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր։

Այսօր մեր խնդիրն է բացատրել, հասկացնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում։

Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել քիչ առաջ նկարագրածս նեոգաղութատիրական Ռուսաստանի օգնությամբ։ Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին մենք շարունակելու ենք կանգնել և գործել»,- ասել է Մակրոնը։