ԵՄ իշխանությունները հայտարարել են 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների սառեցման մասին

Լուրեր

26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
26.02.2026 | 17:17
Ջորջիո Պուլասը վստահ է, որ մի քանի անգամ տապալելու է Արման Ծառուկյանին
26.02.2026 | 17:13
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով
26.02.2026 | 17:07
Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին
26.02.2026 | 16:54
Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»
Բոլորը

Եվրահանձնաժողովը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները Եվրոպայում, աշխատում է արգելափակել մյուսները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկինը, և իրավական ուղիներ է փնտրում որոշ ակտիվների հնարավոր բռնագրավման համար։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի անդամ Դիդիե Ռեյնդերսը, որը վերահսկում է արդարադատության խնդիրները, գրում է Ինտերֆաքսը:

«Մեզ արդեն հաջողվել է սառեցնել 21,5 միլիարդ եվրոյի չափով ռուս օլիգարխների և իրավաբանական անձանց միջոցները, որոնք ներառված են պատժամիջոցների ցուցակներում: Մենք կշարունակենք աշխատել այլ ակտիվների ուղղությամբ, ինչպիսիք են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները»,- հայտարարել է նա Եվրահանձնաժողովի շրջանակում ստեղծված սառեցված ակտիվների գծով հատուկ աշխատանքային խմբի առաջին դեմ առ դեմ հանդիպմանը։

Ռեյնդերսը նաև հայտնել է, որ Բրյուսելն աշխատում է հրահանգի ուղղությամբ՝ ուժեղացնելու միջոցները նրանց դեմ, ովքեր փորձում են շրջանցել պատժամիջոցները։ Նա նշել է, որ այդ աշխատանքները փուլային են և չեն բացառում ակտիվների բռնագրավման գործընթացին անցում այն դեպքերում, երբ դրանք առնչվում են քրեական հանցագործություններին։

«Առաջին քայլն ակտիվների արգելափակումն է կամ սառեցումը, երկրորդ քայլը՝ բռնագրավման գործընթաց սկսելն այն դեպքերում, երբ կան քրեական հանցագործություններ»,- ասել է նա։

Ռեյնդերսն ընդգծել է, որ ԵՄ-ն աշխատում է այս ոլորտում G7-ի հետ միասին, և որ Շվեյցարիան գործում է մոտավորապես նույն կերպ։

Տաթև Ֆռանգյան